«Թբիլիսիի միջազգային գավաթ»-ի հաղթողը Վրաստանի հավաքականն է

«Թբիլիսիի միջազգային գավաթ» բասկետբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։ Վրացի բասկետբոլիստները եզրափակչում 84։79 հաշվով հաղթեցին Չեռնոգորիայի հավաքականին։

«Թբիլիսիի միջազգային գավաթի» մրցույթին մասնակցել են չորս երկրների թիմեր։ Կիսաեզրափակիչում Վրաստանը հաղթեց Հորդանանին (86:69), իսկ Չեռնոգորիան՝ Իրանին (81:66): Եզրափակիչից առաջ կայացավ երրորդ տեղի համար հանդիպումը, և Իրանը հաղթեց Հորդանանին (81:73)։

Օգոստոսի 26-ից վրացի բասկետբոլիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը։