Սահմանափակումներ, որոնք այսօրվանից վերացվում են

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից՝ մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ են վերացվում, մասնավորապես՝

  • Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ` համապատասխան կանոնների պահպանմամբ,
  • Բաթումիում ռեստորանները կսկսեն գործել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
  • Աշխատանքը վերսկսում են հանրային և մասնավոր մանկապարտեզները` աշխատակիցների պարտադիր թեստավորման պայմանով:
  • ԲՈՒՀ-երը և քոլեջները կկարողանան գործնական, լաբորատոր աշխատանքներն ու քննություններն անցկացնել ոչ հեռավար կարգով,
  • Աշխատանքը վերսկսում են թանգարաններն ու գրադարանները:

Երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ: