Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը նվազել են

Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2501 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 164 976 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3988 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 137 499 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1 540:

Կարանտինային գոտում է գտնվում 1 267 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 963 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 744 պացիենտ:

Վերջին շաբաթների ընթացքում երկրում ամեն օր գրանցվում էր վարակի 3-4 հազար ու ավելի դեպք: Ամենաշատ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 5-ին, երբ 24 ժամվա ընթացքում արձանագրվել էր կորոնավիրուսի 5450 դեպք: