Ծնկի իջեք Հիսուսի առջեւ. առճակատում ոստիկանների հետ

«Վրացինե՛ր, ծնկի իջեք Հիսուսի առջեւ», — այս կոչով իրավապահների հետ առճակատում է ունեցել քահանա Նիկոլոզ Մաքարաշվիլիի հետեւորդը: Ոստիկանի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառել նաեւ քահանան:

Մի քանի հարյուր ոստիկաններից կազմված կենդանի պատն ամբողջ գիշերվա ընթացքում կենտրոնացված է եղել այն տան հարակից տարածքում, որտեղ հոգեւորականը բնակվում էր վերջին ամիսների ընթացքում: Միջադեպի պատճառն այն է, որ տան տերը Նիկոլոզ Մաքարաշվիլիից պահանջել է ազատել բնակարանը:

Ֆիզիկական առճակատումից առաջ քահանան փորձել է հատել կենդանի պատը մեքենայով: Իրավիճակը տարածքում հանդարտվել է, երբ քահանան տարածքը լքել է աջակիցների ուղեկցությամբ:

«35 տարի հետապնդում էին հայր Գաբրիելին, հիմա հետապնդում են նրա միակ որդուն եւ ժառանգին՝ սուրբ քահանա Նիկոլոզին: Պատրիարքարանի հանձնարարությամբ թույլ չեն տալիս նրան մուտք գործել տուն, որտեղ բնակվում է»,- հայտարարել է քահանայի աջակիցներից մեկը:

Թողնել պատասխան