Լենա Նազարյանը Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունում

Վրաստանում գտնվող ՀՀ աշխատանքային խումբն այցելեց Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարություն:

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի գլխավորությամբ՝ նախարարության տարբեր բաժանմունքների ղեկավարներն ընդունեցին Հայաստանի պատվիրակությանը:

Հայաստանյան աշխատանքային խումբը ծանոթացավ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտում կատարված բարեփոխումներին: