Առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաք Թբիլիսիում գիշերվա և երեկոյան ժամերին կտեղա կարճատև անձրև, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան։
Արևմտյան Վրաստանում տաք եղանակի ֆոնին տեղ-տեղ սպասվում է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում տեղ-տեղ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +24, +26 աստիճան։