Ռուսթավիում անչափահասը մարդ է սպանել

Ռուսթավիում անչափահասը սպանել է 50-ամյա տղամարդու։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը և նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։