Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելել է Ախալցիխե. akhaltskha.net

akhaltskha.net-ը գրում է, որ Սամցխե-Ջավախք է այցելել Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն, Նահանգապետը շնորհավորել դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը պատրաստակամություն  հայտնեց աջակցել ինչպես երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի հարեւան շրջանների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության ակտիվացմանը:

Մարզպետ Ակակի Մաճուտաձեն խոսել է Սամցխե-Ջավախքում զբոսաշրջային ներուժի մասին, ինչպես նաև  ծանոթացրեց ընթացիկ տարվա խոշոր նախագծերի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ախալցիխեում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն  հանդիպել էր նաև եռօրյա աշխատանքային այցով Ջավախքում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև  զբոսաշրջային ներուժի հարցը:

Թողնել պատասխան