Վրաստանը զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություն TripExpert-ի ցանկում

TripExpert  զբոսաշրջության հայտնի հարթակը Թբիլիսին համարել է զբոսաշրջության տեսանկյունից 2018-ի լավագույն ուղղություն: Ծավալուն հոդվածում հեղինակը առանձնացնում է այն վայրերը, որոնք պետք է այցելել Վրաստանի մայրաքաղաքում:

TripExpert-ը նման եզրակացության է եկել՝ փորձագետների կարծիքների հիման վրա գնահատելով երկրի հյուրանոցների, ռեստորանների եւ այլ օբյեկտների ծառայությունները:

Ընթերցողներին խորհուրդ տալով այցելել Թբիլիսի, TripExpert –ը հղվել է National Geographic-ի, The Guardian-ի եւ  Rough Guides-ի ներկայացրած տվյալների վրա: «Նրանք բոլորը կարծում են, որ հիմա Թբիլիսի այցելելու ամենահարմար եղանակն է»,- ասված է հոդվածում:

Խոսելով այն վայրերի մասին, որոնք անհրաժեշտ է այցելել, փորձագետները պատմում են Գրողների տան շենքի մասին՝ նշելով, որ իշխանությունները փոփոխվում են, սակայն այն մեկ դարից ավելի է, ինչ շարունակում է մնալ մշակույթի կենտրոն:

Հոդվածում խոսվում է նաեւ քաղաքի հին թաղամասերից մեկում գտնվող բազմաֆունկցիոնալ Fabrika համալիրի մասին, որը լքված տեքստիլի վերանորոգված արտադրամաս է:

Թբիլիսիի ամենանորաձեւ հյուրանոցի կոչմանն արժանացել է Rooms Hotel-ը: Փորձագետների կարծիքով, այս շենքում համադրված են ժամանակակից միտումներն ու վրացական յուրօրինակ էսթետիկան:

Լավագույն ռեստորան համարվել է «Շավի լոմին», ինչպես նաեւ  «Barbarestan» եւ Cafe Littera-ն:

Թողնել պատասխան