Վրաստանի խոշոր քաղաքներում մինչև կիսամյակի ավարտ ուսումը կշարունակվի հեռավար

Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի, Զուգդիդիի, Թելավիի, Զեստաֆոնիի, Գորիի, Գարդաբանիի, Փոթիի և Մառնեուլիի դպրոցներում ուսումնական գործընթացը հեռավար կշարունակվի մինչև 2020-2021 ուս.տարվա առաջին կիսամյակի վերջ: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի Կրթության նախարարությունը:

«Երկրում գոյություն ունեցող համաճարակի հետ կապված իրավիճակի և մեծ քաղաքներում տեղաշարժի նվազեցման նպատակով միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի՝  Վրաստանի խոշոր քաղաքներում մինչև 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, բոլոր դասարանների աշակերտների, ինչպես նաև մասնավոր դպրոցների աշակերտների համար դասերը կանցկացվեն հեռավար ռեժիմով: Որոշումը վերաբերում է նաև Աջարիայի ինքնավար հանրապետությանը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: