Կառավարությունը կորոնավիրուսի ռեկորդային թվերում մեղադրում է ընդդիմությանը

Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման այն դինամիկան, որն այսօր երկրում է, բողոքի ցույցերի հետ է կապված:

Նրա պարզաբանմամբ՝ ընդդիմության  կողմից ծագրված բողոքի ցույցերը վիրուսի տարածման աղբյուր են դարձել:

«Բոլորս շատ լավ տեսանք ակտիվությունն ընտրություններից առաջ ու հետո: Ես նկատի չունեմ հենց ընտրությունների օրը: Նկատի ունեմ այն անպատասխանատու քաղաքական քարոզարշավներն ու ցույցերը, որտեղ նույնիսկ կոչ չի արվել ժողովրդին ներկայանալ դիմակներով, ընդհակառակը՝  կոչ էին անում անհնազանդություն ցուցաբերել»։

Ցքիտիշվիլին նշել է նաև, որ կառավարությունը քննարկում է նոր սահամանափակումներ մտցնել՝ կապված տեղաշարժի հետ:

«Կորոնավիրուսի թվերի դինամիկան, որ ունենք այս օրերին, կապված է հենց այս ցույցերի հետ: Քաղաքական գործընթացը մեր սահմանադրական իրավունքն է, համապատասխանաբար, չէինք կարողանա դադարեցնել սահմանադրությամբ սահմանված ընտրական ու քաղաքական գոծընթացը: Հետևաբար, սահամանափակումներ մտցնել չէր ստացվի այն ընթացքում , երբ փողոցներում նման ցույցեր էին»,- ասել է փոխվարչապետը: