PACE-ի դիտորդներն ընդդիմությանը կոչ են անում զբաղեցնել իրենց տեղերը խորհրդարանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի համազեկուցողներ, Վրաստանի մոնիթորինգի հարցերով պատասխանատու  Տիտուս Կորլատեանն (Ռումինիա) ու Կլոդ Կերնը (Ֆրանսիա), բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ են անում զբաղեցնել իրենց տեղերը:

Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ խախտումների հետ կապված մեղադրանքները լուրջ վրդովմունք են առաջացնում:

«Մենք լիովին աջակցում ենք ընտրությունների՝ միջազգային դիտորդական առաքելության կողմից տրված եզրակացություններին ու գնահատականներին: Միաժամանակ, մենք նկատել ենք խախտումների լուրջ քանակ, այդ թվում մշտական մեղադրանքներ ընտրական թվերի սխալ լինելու հետ կապված, վարչական ռեսուրսների չարաշահում ու ճնշում ընտրողների ու կուսակցությունների վրա: Այս մեղադրանքները լուրջ վրդովմունք են առաջացնում ու պատասխանատու մարմինները պետք է այս ամենը թափանցիկորեն հետաքննեն»,- ասված է հայտարարության մեջ: