Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 13

Վրաստանը տարածաշրջանում «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ ունի:

Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում:

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17 786,1 մլն դոլար:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում Չինաստանի դեսպան Ճոու Ցիենի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում Չինաստանի նախագահ Սի Ձինպինի մասին արված հայտարարության համար:

Փարիզի խաղաղության ֆորումում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Վրաստանի եվրաինտեգրման, ռուսական օկուպացիայի և տարածաշրջանում առկա գործընթացների մասին։

Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը գրառում է կատարել՝ շնորհավորելով Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հանձնարարականի առթիվ:

Վրաստանի Գուրիայի մարզի Չոխատաուրիի մունիցիպալիտետի դպրոցներից մեկի ուսուցիչը ձերբակալվել է աշակերտի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։