Դժվարանցանելի է վրաց-հայկական սահմանի Գուգութի-Գոգավան անցակետ տանող ճանապարհը

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 4-98 կմ ճանապարհահատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Նշենք, որ սա վրաց-հայկական սահմանի Գուգութի-Գոգավան անցակետ տանող ճանապարհն է։ Այս մասին հայտնում է ավտոտրանսպորտային ճանապարհների դեպարտամենտը։ 

Նշվում է, որ ճանապարհի մյուս հատվածում երթևեկությունն ազատ է։ 

«Ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակչությանը երթևեկել համապատասխան ձմեռային անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,-ասված է հաղորդագրության մեջ։