Հեռուստալրագրողը ծեծի է ենթարկվել

Լրագրող, Թբիլիսիի «Իբերիա» հեռուստաընկերության «Առաջնահերթություններ» հեռուստաշոուի մեկանաբան Գեորգի Գասվիանին հայտարարել է, թե Բորժոմի գյուղում իրեն ծեծի են ենթարկել: Ըստ հաղորդավարի՝ իրեն ծեծի ենթարկած 3 անձանցից 1-ը Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից է: Ըստ Գասվիանիի՝ միջադեպը գրանցվել է նախօրեին, երբ ինքն իր մեքենայով փորձում էր դեպի հյուրանոց տանող ճանապարհն  իմանալ: Իրեն մոտեցել են 3 հոգի, հարվածներ հասցրել դեմքին, գլխին. «Ես հասցրի  ասել, որ լրագրող եմ, ինչից հետո նրանցից մեկն ասաց, թե ինքն էլ ոստիկան է, հանեց ատրճանակը և սկսեց սպառնալ, որպեսզի ես պատահած մասին չհայտնեմ ոստիկանություն: Նա հարբած էր»,- հայտնել է լրագրողը՝ տեղեկացնելով նաև, որ բոլոր 3 անձինք քաղաքացիական հագուստով են եղել:

Ոստիկանությունն արդեն հարցաքննել է տուժածին, գործը քննում է Վրաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունը: Քրեական գործ է հարուցվել «Բռնություն» հոդվածով, որը պատժվում է տուգանքով, 120-180 ժամ հանրօգուտ աշխատանքով կամ մինչև 1 տարվա ազատազրկմամբ: Միջադեպին արդեն արձագանքել է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, խոստացել խոստորեն պատժել ոստիկանին, եթե ծեծկռտուքին նրա մասնակցության փաստն ապացուցվի. «Չեմ պաշտպանի այն անձին, ով օրենքը  պահելու փոխարեն խախտում է այն, այլ կպատժեմ նրան ամբողջ խստությամբ, ավելի ճիշտ՝ օրենքը նրան կպատժի: Եթե լրագրողի ցուցմունքները հաստատվեն, ես երաշխավորում եմ, որ ոստիկաննն ամենախիստ պատժին է արժանանանալու»,— խոստացել է նախարարը: Հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում է Գասվիանին, ևս անդրադարձել է միջադեպին.

«Վերջերս Գասվիանին սուր քննադատություններով մի քանի եթեր է ունեցել, և մենք չէինք ցանկանա մտածել, որ այս դեպքը կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ»- միջադեպին այսպես է արձագանքել հեռուստաընկերության տնօրեն Վախթանգ Խուզմիաշվիլին:

Թողնել պատասխան