Վրաստանի բոլոր շուկաներում առևտրականները PCR թեստեր կանցնեն

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` Լիլոյի շուկայի 1415 առևտրական  թեստավորվել է։

Թեստավորվածներից 5-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 6-ի դեպքում կրկնակի խորացված հետազոտություն է իրականացվում։ Ըստ մասնագետի` շուկաների տարածքները վիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր են պարունակում, այդ պատճառով   PCR թեստավորում է նախատեսվում բոլոր շուկաներում։

«Այս  2 կետերը` շուկաներն ու Գարդաբանիի մունիցիպալիտետը, մեծ ուշադրություն ու զգուշություն են պահանջում։ Շուկաներում խստացվել են թերմոսքրինինգը,  սանիտարական կանոնները, հեռավորության պահպանումը։ Հիմա նախագիծ ենք մշակում, որը ենթադրում է PCR թեստավորում բոլոր շուկաներում», — լրագրողների հետ զրույցում ասել է Գամկղրելիձեն։