Լարս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

Դեռևս փակ է վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի` Գուդաուրի-Կոբի հատվածը։ 

Ճանապարհների մաքրման համար հատուկ տեխնիկա է մոբիլիզացվել, աշխատանքները չէին սկսվում` ձնահոսքի վտանգի պատճառով։ Այսօր ինչպես Գուդաուրիի, այնպես էլ Կոբիի կողմից ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

Արդեն մեկ շաբաթ փակ ավտոմայրուղու վրա բեռնատարների ու մարդատար մեքենաների մեծ հերթ է գոյացել։ Կղազբեգիում վտանգավոր հատվածներից  100 մարդ տարհանվել է ճոպանուղու միջոցով։

Վրաստանի ցամաքային սահմանները 2020 թ.-ի մարտից փակ են` բացառությամբ բեռնափոխադրողների և հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների։