Վրաստանը գրեթե պատրաստ է պատվաստանյութ ներկրել. Կարծիք (Տեսանյութ)

Վրաստանի կառավարությունն ավարտին է հասցրել պատվաստման ազգային ծրագիրը: Բոլոր ոլորտների ներկայացուցիչները հավանություն են տվել՝ ծրագիրը համապատասխանում է միջազգային ու մարդու իրավունքների չափորոշիչներին: 80-ից ավելի տեղական ու արտասահմանյան փորձագետի մշակած պլանի արդյունքում  երկիրը դարձել է «Կովաքս» հարթակի մաս, ինչը գրեթե ցանկացած տեսակի վակցինա ստանալու հնարավորություն է տալիս:

Առաջինը կպատվաստվեն ռիսկային խմբերը, վակցինան Վրաստան բերել ծրագրվում է գարնան սկզբին: Անցորդներից պարզել ենք՝ արդյո՞ք պատրաստվում են պատվաստվել: