Լուսանկարներ. Իրավիճակը Լարս տանող ճանապարհին` այս պահին

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին տասնյակ բեռնատարներ են` այդ թվում հայկական, որոնք արդեն մեկ շաբաթ է արգելափակված են` Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան ու ձնահոսքի վտանգի պատճառով:

Տեղական իշխանությունների կողմից վարորդները ջրով  ու սննդով են ապահովվել, որոշ ուղևորներ տեղավորվել են հյուրանոցներում։ Տեղում պարեկային ոստիկանության ու ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման շուրջօրյա հսկողություն է սահմանված, ձնամաքրման աշխատանքներ են տարվում` Գուդաուրիի և Կոբիի կողմից. Թե երբ կբացվի ճանապարհը, չի հաղորդվում։

Նշված ավտոմայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի դաշնության հետ կապող միակ ցամաքային ուղին է։