Վրաստանում 53-ամյա կինը, հավանաբար, գրիպից է մահացել

Աջարիայում 53-ամյա կինը, հավանաբար, գրիպից է մահացել: Հիվանդը դեկտեմբերի 17-ին սուր շնչառական անբավարարությամբ դիմել էր հանրապետական հիվանդանոց։

Նա մահացել է այսօր առավոտյան վերակենդանացման բաժնում: Ըստ բժիշկների, այս փուլում հիվանդի մոտ ախտորոշված էր միայն «Ա» տիպի գրիպ: Հետագա հետազոտությունների համար տվյալները փոխանցվում են լաբորատորիա: Նշվում է, որ կինը երկու տարի առաջ հիվանդացել է խոզի գրիպով։

Հավելենք՝ Վրաստանում այս շրջանում վիրուսը մեծ տարածում ունի: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով, 100 000-ից 180-ի մոտ գրիպի ախտորոշում է: Սեզոնային գրիպին բնորոշ են՝ բարձր ջերմաստիճանը, հազը և կոկորդի ցավը: Մասնագետները զգոնության կոչ են անում բնակչությանը՝ գրիպի առաջին նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: