Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 6

Թբիլիսիում «Քո ձայնը Եվրամիությանը» խորագրով երթ կանցկացվի: Երթը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ից՝ Հանրապետության հրապարակից, կավարտվի Եվրոպայի հրապարակում։

Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդման ու խորացման համար ձեռնարկվելիք քայլերն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի քննարկման թեման:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական կտա և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Վրաստանում աշակերտների շրջանում մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ցուցանիշը նվազել է:

Մինչև այս տարվա նոյեմբերի վերջը Տրանսանատոլիական բնական գազատարով (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) փոխադրվել է մոտ 55 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ:

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավոր կերպով կմիացվեն դեկտեմբերի 15-ին:

Ընդդիմության շարքերը լքել են նաև Խոբիում և Ճիաթուրայում: