Թբիլիսիի տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 15-ին

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավոր կերպով կմիացվեն դեկտեմբերի 15-ին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ նրա՝ դեկտեմբերի 15-ին կմիացվի նաև ողջ քաղաքի տոնական լուսավորությունը, իսկ դեկտեմբերի 16-ին կբացվի ամանորյա գյուղը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 15-ին հանդիսատեսի առջև իր բենդով ելույթ կունենա իտալացի երգիչ Ստեփանո Սինիորոնին:

«Դեկտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 20:00-ին Շոթա Ռուսթավելիի պողոտայում կմիացվեն երկրի գլխավոր տոնածառը և մայրաքաղաքի տոնական լուսավորությունը… Տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 16-ին նախատեսում ենք բացել նաև ամանորյա գյուղ, որը կարևոր է․ շատերն են սպասում։ Ամանորյա դեկորացիայով զարդարված միջավայրում հյուրերին կհյուրասիրեն տարբեր ուտեստների և քաղցրավենիքի փառատոն, սահադաշտ, ձեռնարկատիրական և գյուղատնտեսական շուկա, բոլորի սիրելի արտիստների երաժշտական ​​երեկոները, մանկական համերգները, կրթական և ժամանցային միջոցառումները»,- նշել է Կալաձեն։

2024 թվականի Թբիլիսիի նոր տոնածառը արժեցել է 730 հազար լարի։ Ուշագրավ է, որ Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Թբիլսերվի գրուպը» էլեկտրոնային մրցույթը հայտարարել է սեպտեմբերի 12-ին, առաջարկ ստացել է հոկտեմբերի 11-ից 16-ը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, այդ գումարը կօգտագործվի ոչ միայն տոնածառի, այլև դրա լույսերի ու օժանդակ առարկաների համար։ Երկու մասից բաղկացած տոնածառը կունենա 24 մետր բարձրություն, 365 ճյուղ, 120 լուսավորող սարք, 100 զուգորդվող առարկաներ, որոնք, ըստ փաստաթղթի՝ կունենան չեզոք փայլ և այլն: Ընդգծենք, որ «Թբիլսերվի գրուպը» առաջարկ է ստացել միայն մեկ ընկերությունից՝ «Ղամիս  շոու ստուդիա» ՍՊԸ-ից, որի հետ էլ հենց կնքվել է պայմանագիրը: