Ֆիզկուլտուրայի ուսուցչին մահացած են գտել

Վրաստանի Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչին մահացած են գտել, հայտնում է «Ռուսթավի 2»-ին:

Առկա տեղեկությամբ` տղամարդն ինքնասպանություն է գործել սեփական տանը։

Միջադեպին նախորդել է ուսուցչի և ծնողների միջև կոնֆլիկտը: Ըստ շշուկների՝ ինչ–ինչ պատճառներով ինքնասպան ուսուցչի ու որոշ գործընկերների և ծնողների հարաբերությունները լարված էին։