Գրիպի դեմ պատվաստումը անվճար կլինի մինչև նոյեմբերի 15-ը

Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մինչև նոյեմբերի 15-ը բոլոր ցանկացողների համար անվճար կլինի սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։

Պատվաստման գործընթացում ներգրավված է շուրջ 400 բժշկական հաստատություն, իսկ դեղամիջոցի պատվաստումը թույլատրվում է 6 ամսականից սկսած։

«Պատվաստման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur տեսակի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած պատվաստանյութն է։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումներն սկսել են սեպտեմբերի վերջից։

Առաջին փուլում սպասարկվել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող մարդիկ», — նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հաստատությունների ցանկը, որտեղ ցանկացողները կարող են պատվաստվել՝ այստեղ: