ՄԱՇ անդամին ֆիզիկական բռնության են ենթարկել

Վրաստանում, Իմերեթի շրջանի Խարագաուլիի մունիցիպալիտետում  ֆիզիկական բռնության են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիին։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Խաբեիշվիլին գնացել է Խարագաուլիի սոցիալական ծառայության գործակալության շրջանային բաժին և իր ղեկավար Կիազո Գամրեկելաշվիլիին իր իսկ աշխատասենյակում հարցրել է, թե ինչու է Խարագաուլիի սակրեբուլոյի փոխնախագահ Դավիթ Կիկնաձեի ընտանիքին սոցիալական նպաստ նշանակել։

Աշխատասենյակում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Խաբեիշվիլին Գամրեկելաշվիլիին գող և կոռումպացված է անվանել. վերջինս էլ փորձել է հերքել մեղադրանքները։

Աշխատասենյակային միջադեպից հետո Խաբեիշվիլին դուրս է եկել փողոց. և քաշքշուկն ու ֆիզիկական բռնությունները այնտեղ հավաքվածների և Խաբեիշվիլիի միջև շարունակվել են դրսում։

Ի դեպ, հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներում քննարկվում էր, որ Խարագաուլիի սակրեբուլոյի փոխնախագահի ընտանիքի անդամները հաշմանդամների ցուցակում են. Կիկնաձեն ապրում է երեք երեխաների ու կնոջ հետ. վերջինս նաև աշխատում է քաղաքապետարանում։