Վրաստանի ԱԳՆ-ի մոտ բողոքի ցույց է ընթանում

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մոտ շարունակվում է քաղաքացիական հասարակության բողոքի ցույցը: Նրանք բողոքում են Վրաստանում ասիական երկրներից միգրանտներին բնակվելու իրավունք տալու կապակցությամբ:

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջոնդի Բաղաթուրիայի խոսքերով՝ խնդիրը վերաբերում է նախարարության «միգրանտների պակտին», ըստ որի Վրաստանը դեկտեմբերի 10-ին աջակցություն է հայտնել Մարոկկոյին:

Ըստ Բաղաթուրիայի, փաստաթղթի իրագործումը կհանգեցնի Վրաստանում ժողովրդագրական անհավասարակշռության, «կբացվեն» Վրաստանի սահմանները: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են չեղարկել «միգրանտների պակտը»: