Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

«Ամենաանկեղծ շնորհավորանքները բարեկամ Հայաստանին՝ Անկախության տոնի առթիվ: Վրաստանը բարօրություն, կայունություն և բարգավաճում է մաղթում Հայաստանի ժողովրդին, ովքեր այսօր նշում են իրենց անկախության 30-ամյակը», — նշված է ուղերձում: