Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեն Վրաստանում, եթե հաջորդ շաբաթ տեղի ունենա ընտրությունները. IPSOS-ի հարցման արդյունքները

«Մթավարի արխի» հեռուստաալիքի պատվերով ֆրանսիական IPSOS ընկերությունը սեպտեմբերի 10-18-ը հարցում է անցկացրել Վրաստանի մասշտաբով, որին մասնակցել է 1500 քաղաքացի: 

Հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե հաջորդ շաբաթ տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, պատասխանները բաժանվում են այսպես.

  • «Վրացական երազանք» — 25%
  • «Ազգային շարժում» և Միացյալ ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» — 15,5%
  • «Եվրոպական Վրաստան» — 5%
  • «Ռազմավարություն շինարար» — 3%
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 3%
  • «Հայրենասերների դաշինք» — 3%
  • «Գիրչի» — 2,5%
  • «Միասնական Վրաստան — ժողովրդավարական շարժում» — 2.5%
  • «Լելոն Վրաստանի համար» — 2%
  • Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» — 1,5%
  • «Ազատ Վրաստան» — 1%
  • Այլ կուսակցություններ — 3%
  • Չգիտեմ — ​​19%
  • Հրաժարում եմ պատասխանել — 14%

Ինչ վերաբերում է բաշխման մեթոդով հետազոտության արդյունքներին, նույն հարցին պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Վրացական երազանք» — 38%
  • «Ազգային շարժում» և Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» — 26%
  • «Եվրոպական Վրաստան» — 9%
  • «Ռազմավարություն շինարար» — 5%
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 4%
  • «Հայրենասերների դաշինք» — 4%
  • «Գիրչի» — 3%
  • «Միասնական Վրաստան — ժողովրդավարական շարժում» — 3%
  • «Լելոն Վրաստանի համար» — 3%
  • Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» — 2%
  • «Ազատ Վրաստան» — 1%
  • Այլ կուսակցություններ 2 %: