Նինոծմինդայում մեքենան բախվել է գնացքին. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 19֊ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրաջալար գյուղի մոտ, երկաթգիծը ձյունից մաքրող գնացքը բախվել է թեթև մարդատար մեքենային։ Դեպքի վայրից տեղեկություն ու լուսանկարներ է տարածում nor.ge-ն:

Բախման հետևանքով մեքենան ամբողջությամբ վնասվել է։

Մեքենայում եղել են վարորդը և մեկ ուղևոր։ Նրանց տարբեր կոտրվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տուժածները Նինոծմինդայի բնակիչներ են:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։