Պետք է ստեղծել ԱՄՆ-Վրաստան բիզնեսպլան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Պետք է ստեղծել Ամերիկա-Վրաստան տնտեսական  համագործակցության «բիզնեսպլան». Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կիթ Քրաչը:

Նա անդրադարձել է նաև հունվարի 14-ին հինգերորդ սերնդի ինտերնետի անվտանգության մասին Վրաստանի ու ԱՄՆ-ի ստորագրված հուշագրին:

Նրա խոսքով՝  5G ցանցի անվտանգությունն ու «մաքուր ցանցի»  անդամագրումը ԱՄՆ-ի բաց ուղերձ է մասնավոր ոլորտին: Քրաչի խոսքով՝ ԱՄՆ-ն այս ուղղությամբ ֆինանսավորում առանձնացնելու հնարավորություն էլ ունի տարբեր ծրագրերի շրջանակներում: Վրաստանում ծրագրվում է նաև բացել «Զարգացման ֆինանսավորման կորպորացիայի» ծրագրի գրասենյակը: