ԿԸՀ. Իվանիշվիլի 53.42, Սահակաշվիլի 24.6

Վրաստանում հոկտեմբերի 8–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` առաջատարն է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձանժողովը (ԿԸՀ) ամփոփել է 423 ընտրատեղամասից ստացված ձայների  10 տոկոսի արդյունքները: Նախնական տվյալներով հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»- ը` ստանալով քվեների 53,42 տոկոսը, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը` 24,6 տոկոս, «Հայրենասերների դաշինք»-ը` 4,66 տոկոս:

Վրաստանի ԿԸՀ-ը հրապարակել է նաև ընտրողների մասնակցության արդյունքները: Ըստ այդմ, 2016թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 814 հազար 276 ընտրող: Այն կազմում է ընտրողների 51,63 տոկոսը: Ի համեմատություն նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել էր 60,8 տոկոս:

Թողնել պատասխան