Երեկվա օրը համառոտ. փետրվարի 15

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական խնայողություններից 48 հազար լարի է օգտագործել 2023 թվականին եվրոպական երկրներ իր այցելությունների ծախսերը հոգալու համար։

Սարկավագ Գիորգի Մամալաձեն 7 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել: Նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն, ըստ փաստաբանների, սարկավագին վաղաժամկետ ազատ են արձակել։

2024 թվականի հունվարին Վրաստան փոխանցվող գումարի ծավալը նվազել է։ Անցած տարվա հունվարի համեմատ նվազումը կազմում է 40,8 տոկոս։

Վրաստանի բուհերում որոշ մասնագիտությունների գծով առցանց (օնլայն, էլեկտրոնային ուսուցում) ուսուցումը հնարավոր կդառնա: 

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզի Մեստիայի մունիցիպալիտետում գտնվող Ուշգուլիի լեռնադահուկային ճանապարհը National Geographic-ի ցանկում 3-րդ տեղն է զբաղեցնում:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) նոտա է ստացել Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ «խորհրդարանի» կողմից Բիճվինթայում գտնվող նախկին պետական ​​ամառանոցը Ռուսաստանին հանձնելու մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ:

Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, այցելություն և ծաղիկների խոնարհում կիրականացվի Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: