Մոսկվան Բիճվինթայի հարցով նոտա է հղել աբխազական կողմին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) նոտա է ստացել Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ «խորհրդարանի» կողմից Բիճվինթայում գտնվող նախկին պետական ​​ամառանոցը Ռուսաստանին հանձնելու մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ, գրել է radiotavisupleba-ն:

Ըստ տեղեկության՝ պաշտոնական տվյալներով, Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ-ն բողոքի նոտան ՌԴ ԱԳՆ-ից ստացել է երեք օր առաջ։ Նշվում է, որ դե ֆակտո ԱԳՆ-ն թաքցնում է այս տեղեկությունը: Սա հաստատել են դե ֆակտո ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև քաղաքացիական կազմակերպությունները։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» 2023 թվականի դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա պայմանագիրը», որով Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնվել է Ռուսաստանին:

Ընդդիմադիրներն ու հասարակության ներկայացուցիչները փաստացի խորհրդարանի որոշումը որակեցին «ամոթալի» և պահանջեցին չեղարկել։ Դեկտեմբերի 26-ի երեկոյան դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են համաձայնագրի դեմ բողոքողները. հավաքվածները դեմ են արտահայտվել համաձայնագրի վավերացմանը:

Նույն հաղորդագրության համաձայն, դե ֆակտո խորհրդարանում ներկա 28 «պատգամավորից» 26-ը կողմ էր քվեարկել փոփոխությանը (դե ֆակտո խորհրդարանում կա 35 պատգամավոր): Նախկին օմբուդսմեն Ասիդա Շակլրիլի կարծիքով՝ որոշումը լեգիտիմ չէ։

Բիճվինթայի բռնակցո՞ւմ, թե՞ Վրաստանին ճնշելու նոր մեխանիզմ