Մեղադրյալն ինքնասպան է եղել բանտում

Վաչիանի գյուղում, մոր և երեք զավակների սպանության մեջ մեղադրվող անձը բանտում ինքնասպան է եղել։ Ինչպես տեղեկանում ենք kvira.ge պարբերականից, որը իր հերթին հղվում է Քրեակատարողականության և պրոբացիայի նախարարությանը, ինքնասպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին: Վերոնշյալ գերատեսչության հաղորդմամբ, մեղադրյալը մինչ այս դեպքը, արդեն մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 10-ի գիշերը, Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում, Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը, 5 տարեկան որդուն, 13 եւ 18 տարեկան աղջիկների սպանության մեղադրանքով ձերբակալել էին նույն գյուղի բնակիչ Նոդար Ակոպովին: Ներքին գործերի նախարարությունը ողբերգության հաջորդ օրը բերման էր ենթարկել Ակոպովին, ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեղադրանքով:

Թողնել պատասխան