Վրաստանում հոգեկան և վարքային խանգարում ունեցող շուրջ 85 հազար մարդ կա

2021 թվականի տվյալներով Վրաստանում հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 84 հազար 142 մարդ, InterPressNews-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:

Տեղեկության համաձայն, 2021 թվականի տվյալներով՝ հոգեկան և վարքային խանգարումներ ունեցող մարդկանց տարիքային կատեգորիան հետևյալն է եղել. 0-ից 15 տարեկան երեխաների մոտ գրանցվել է մտավոր և վարքային խանգարումների 4 392 դեպք, իսկ 25 տարեկանից բարձր՝ 71 հազար 525 դեպք, որից 38 հազար 598-ը տղամարդիկ են, իսկ 32 հազար 927-ը՝ կանայք:

Ըստ 2021 թվականի տվյալների՝ հոգեկան և վարքային խանգարումների դասակարգումը հետևյալն է.

  • օրգանական բնույթի խանգարումներ, ներառյալ սիմպտոմատիկ խանգարումներ՝ 11 հազար 684,
  • հոգեակտիվ նյութերից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ՝ 1 884,
  • շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցական խանգարումներ՝ 25 հազար 252, այդ թվում՝ շիզոֆրենիա՝ 12 հազար 961, զառանցական խանգարումներ՝ 3 083,
  • նևրոտիկ, սթրեսի հետ կապված և սոմատոֆորմ խանգարումներ՝ 11 հազար 731։