Վանեցյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջը

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: 

Տեղեկատվության համաձայն` կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:

Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, դեպարտամենտի ղեկավար Նաիրի Մարգարյանը: