Կրթության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի 10-11 տոկոսը. վարչապետ

«Մարդկային կապիտալի զարգացումը չափազանց կարևոր է յուրաքանչյուր երկրի համար: Վրաստանում սկսում ենք կրթական ոլորտի բարեփոխում»,- այս մասին Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կրթության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 10-11 տոկոսը:

«Մենք կարևոր հաջողություններ ունենք բիզնես վարելու ինդեքսում, որի համաձայն 6-րդ հորիզոնականում ենք: Հույս ունեմ, որ մեր բարեփոխումների արդյունքում, ժամանակին նման հաջողության կհասնենք մարդկային կապիտալի ինդեքսում: Թույլ տվեք, ևս մեկ անգամ նշեմ, որ մեր շրջանը չափազանց մեծ տնտեսական ներուժ ունի: Միասնական ուժերով պետք է օգտագործենք այն, որպեսզի ամրացնենք տարածաշրջանում տնտեսական աճը: Վստահ եմ, որ մեր շրջանը բոլոր նախապայմաններն ունի, որպեսզի Եվրասիա մայրցամաքում տնտեսական աճի գլխավոր շարժիչ ուժը լինի»,- հայտարարել է Բախտաձեն: