Նոր նավահանգստով ցանկանում ենք օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին. Բախտաձե

«ԱՄՆ-ն մեր ռազմավարական գործընկերն է և մեր երկրների միջև հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել»,- այս մասին Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-Վրաստան համագործակցությունն էլ ավելի է խորանում անվտանգության, տնտեսության և բիզնեսի ոլորտներում:

«Վրաստանը ձգտում է լիարժեք անդամագրվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայում հսկայական քանակի ներուժ կա: Այս տեսանկյունից պետության հիմնական խոչընդոտը տրանսպորտի և լոգիստիկայի խնդիրներն են: Վրաստանում նոր նավահանգիստ ենք կառուցում, որպեսզի այս երկրներին օգնենք աշխարհի հետ առևտրի, լոգիստիկայի, ծախսերի նվազեցման, նրանց մրցունակությունը բարձրացնելու տեսանկյունից»,- հայտարարել է Բախտաձեն: