Արդարադատության տունը վերսկսել է բնականոն աշխատանքը

Թբիլիսիի կենտրոնական Արդարադատության տունն օգոստոսի 3-ի ժամը 9:00-ից վերսկսել է աշխատանքը։ Այս տեղեկությունը տարածել է Արդարադատության տունը:

Ըստ հաղորդագրության՝ Թբիլիսիի կենտրոնական Արդարադատության տան ավտոկայանատեղիից շարժական արդարադատության տների միջոցով պատրաստի փաստաթղթերի տրամադրումն ընթանում է առանց խոչընդոտի։

Շարժական արդարադատության տներն օգտատերերին կսպասարկեն այս ռեժիմով մինչև ժամը 21:00-ն:

«Ստացված ծանուցման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան ձեռնարկվել են անվտանգությանն առնչվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Արդարադատության տան զանգերի կենտրոնը վերսկսել է աշխատանքը և շարունակում է սպասարկել հաճախորդներին սովորական ռեժիմով՝ օրվա ցանկացած ժամի, օրը 24 ժամ»,- նշված է հաղորդագրությունում։

Ի դեպ, երեկ՝ օգոստոսի 2-ին, Թբիլիսիի արդարադատության տանը տարհանում է իրականացվել. անանուն զանգով հաղորդվել էր պայթուցիկ նյութի առկայության մասին: