Աշակերտների բողոքի ցույցը խորհրդարանի մոտ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Թբիլիսիի Առաջին դպրոցի աշակերտները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցներն իրենց ցավակցությունն են հայտնել 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան կապակցությամբ և պահանջել պատժել մեղավորներին։

«FUCK THE LAW», «Էս կյանքի մերը…» սրանք էին այն գրությունները, որոնք, ըստ ոստիկանության՝ Լուկա Սիրաձեն թողել էր «Կանաչ դպրոցի» պատերին, ինչից հետո նրան ոստիկանությունում հարցաքննել էին: Ցուցարարների պաստառների վրա այսօր գրված են նույն գրությունները:

Աշակերտներն ասում են, որ ոստիկանության կողմից բռնությունն իրենց համար անընդունելի է և նման դեպքերն այս երկրում այլևս չպետք է լինեն:

Հիշեցնենք՝ երեկ 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, հիվանդանոցում մահացել է:

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ «Էս կյանքի մերն էլ…». 15-ամյա տղայի վերջին գրությունն ինքնասպանությունից առաջ և Ուշացած ձերբակալում. 15-ամյա տղայի ինքնասպանությունից հետո բողոքի նոր ալիք է սկսվել: