Կարմրուկի համաճարակի սահմանին ենք կանգնած. Իմնաձե

«Այժմ կարմրուկ է տարածված և, փաստացի, համաճարակի սահմանին ենք կանգնած»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի գիտական տնօրեն Պաատա Իմնաձեն:

Վերջինիս խոսքով, կարմրուկի ամենից շատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում, Սամեգրելոյում, Իմերեթիում և Կախեթիում:

«Ցավոք, մեր կանխատեսումը իրականացավ և կարմրուկի վարակն աճել է: Այսօրվա դրությամբ 580 դեպք է գրանցվել։ Պատվաստումների արշավ է սկսվել: Այս պահին 12 հազար քաղաքացի է պատվաստվել: Ի տարբերություն գրիպի, կարմրուկի դեմ բացի պատվաստումից, այլ բան չի օգնի»,- հայտարարել է Իմնաձեն: