Կկայանա Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը

Վրաստանի ազգային գրադարանի Մայիսի 26-ի դահլիճում, հունվարի 12-ին` ժամը 18։00-ին կկայանա Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթը կազմակերպել է «Վիրահայերի միությունը», Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, անվանի մշակութային գործիչների հետ համագործակցությամբ։

«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը։

Մուտքն ազատ է։

Հասցեն՝ Լ.Գուդիաշվիլիի հ.7։