Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար նոր պայմանագիր է կնքվել

2022 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունն առանց մրցույթի պայմանագիր է կնքել մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման և կապիտալ աշխատանքների համար։

Քաղաքապետարանը կայարանի վերանորոգումը հանձնարարել է «Բադա Քոնսթրաքշն» ընկերությանը, որը վերանորոգում է նաև մետրոյի մեկ այլ կայարան՝ «Ավլաբարի»-ն։

«Վարկեթիլի» կայարանի վերականգնումն արժե 13 մլն 398 հազար 612 լարի։

Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը 2022 թվականի մայիսին մրցույթի հիման վրա պատվիրել էր մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը «Մամիսոն Քոնսթրաքշն Քամփնի» ՍՊԸ-ին։ 12 մլն 760 հազար լարիի պայմանագիրը խզվել է նոյեմբերին՝ այն պատճառով, որ այդ պահի դրությամբ ներկայացված չէր ամբողջական և համապատասխան աշխատանքային արտադրական նախագիծը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո առաստաղը չի վերականգնվել։