Մետրոյի Վարկեթիլի կայարանում քանդվել է առաստաղը, կան վիրավորներ

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ վնասվածք է ստացել:

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ըստ տեղեկատվության` դեպքը տեղի է ունեցել  այսօր, ժամը 10:40-ին:

Դեպքի վայրում են փրկարար և շտապ օգնության ջոկատները: Կենտրոնացված է նաև ոստիկանությունը:

Ականատեսները դեպքի վայրից հրապարակել են  առաջին կադրերը: Առկա տեղեկատվության համաձայն`  փլուզված առաստաղը վերջերս է նորոգված եղել:  Նորոգման աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած  «Ղվարելմշեն» ՍՊԸ-ն։

Թողնել պատասխան