Իլիա Երկրորդը կայցելի Ռուսաստանի դաշնություն

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մամուլի խոսնակ Միքայել Բոտկովելին հայտարարել է, որ Իլիա Երկրորդը պատրիարքարանի մի քանի անդամների հետ միասին կմեկնի Ռուսաստան` մասնակցելու Ռուսաստանի պատրիարք Կիրիլ Առաջինի ծննդյան տարեդարձին:

Այցը նախատեսված է նոյեմբերի 18-25-ը:
Այցի շրջանակներում ռուս բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպումներ են նախատեսված, սակայն առայժմ պարզ չէ` կհանդիպի արդյոք Իլյա Երկրորդը Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Իլյա Երկրորդը Ռուսաստան է մեկնելու Կիրիլ Առաջինի հրավերով:

Թողնել պատասխան