Իզորիան հանդիպել է ԱԱԽ նոր քարտուղարի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքիշվիլիին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ` Նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել Պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանին: Իզորիան ԱԱԽ նորանշանակ քարտուղարին շնորհավորել է նոր պաշտոնի առիթով և հաջողություն մաղթել: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության և կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:
«Պաշտպանության ոլորտում, ռազմավարական կառավարման տեսանկյունից որոշիչ դեր ունի միչգերատեսչական համագործակցությունը: Սա հստակ արտացոլված է մեր ռազմավարական ծրագրում: Առանձին գերատեսչությունների, այդ թվում՝ Ազգային անվտանգության խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորության տեսանկյունից, ապագայում առաջնային կլինի: Այսօր շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Սահմանեցինք համագործակցության հետաքրքիր ձևաչափ: Ապագայում նման հանդիպումները ավելի հաճախ կլինեն»,- հանդիպման ավարտից հետո հայտարարել է Պաշտպանության նախարարը:

Լուսանկարը` ՊՆ  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան