Ձյունը ճանապարհներին խնդիրներ է ստեղծել

Վրաստանում տեղացած ձյան պատճառով ճանապարհներին սահմանափակումներ կան: Որոշ տեղերում սողանքի վտանգ կա: 

Այս մասին հաղորդում է  Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Գիշերվանից արգելվել է երթևեկը՝ Ուշգուլի-Լասդիսի  հատվածում, (Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիսի ավտոմայրուղի):

Նաև բեռնատարների համար փակ է Գոմի- Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի մայրուղու 1-40 կմ-ը: