Տատունաշվիլին կհուղարկավորվի մարտի 25-ին

Ցխինվալիի հիվանդանոցում անցած ամիս անհայտ պայմաններում մահացած Արչիլ Տատունաշվիլիի հուղարկավորությունը մարտի 24-ին տեղի կունենա զինվորական կարգով` պատվո պահակախմբի ու ռազմական նվագախմբի մասնակցությամբ:

Պաշտպանության նախարարության տվյալներով, պատվո պահակախումբն արդեն Տատունաշվիլիի ծննդավայր Ծիլկանի գյուղում է։ Նշվում է, որ Տատունաշվիլիի հուղարկավորության ծախսերը կհոգա Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ախալգորիի նահանգապետ Նուգզար Թինիկաշվիլիի փոխանցմամբ, Արչիլ Տատունաշվիլին կհուղարկավորվի Քանդա գյուղի գերեզմանատանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում մահացած Արչիլ Տատունաշվիլիի դին «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին է փոխանցել մարտի 20-ին:

Թողնել պատասխան