Ռատիանին «Գազպրոմի» հետ կնքված պայամանգրի վնասներն է ուսումնասիրում

«Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Սեգո Ռատիանին փորձում է պարզել, թե ռուսական «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի կառավարության կնքած պայմանագիրը որքան վնաս է հասցրել երկրին։ 

Ռատիանին հավաստիացրել է նաև, որ խորհրդարանական փոքրամասնությունը շարունակում է քայլեր ձեռնարկել  «Գազպրոմ»- ի հետ կնքված պայմանագիրը հանրությանը ներկայացնելու ուղղությամբ,  փոխանցում է «frontnews.ge» պարբերականը:

«Մենք էներգետիկայի նախարարին հրավիրեցինք խորհրդարան, վերջինս, սակայն, հրաժարվեց ներկայանալ, ինչն արդեն  օրենքի խախտում է հանդիսանում: Բացի այդ, այս թեմայով քաղաքական դեբատների առաջարկ ենք արել, որը ևս մերժվել է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, թե որքան է  կազմում «Գազպրոմի» հետ իշխանությունների կնքած պայմանագրի հասցրած վնասը»,- նշել է Ռատիանին:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության է եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է  ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Ավաելի վաղ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս խոսել էր  «Գազպրոմ»-ի հասցրած վնասների մասին։

Թողնել պատասխան