Ժնևյան բանակցությունների 44-րդ փուլը տեղի կունենա այսօր

ՄԱԿ-ի գրասենյակում այսօր տեղի կունենա Ժնևյան բանակցությունների 44-րդ փուլը: Հանդիպմանը կողմերը կքննարկեն Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի սպանության պատժի, Ռուսաստանի հետ 2008 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրի կատարման, բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների վիճակի և փախստականների անվերապահ վերադարձի մասին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև հրադադարի մասին պայմանագրի կատարման անհրաժեշտությունը, որը խախտում է Ռուսաստանը:

Երկխոսությունների Ժնևյան ձևաչափը հիմնվել է 2008-ի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման համաձայնության հիման վրա: Երկխոսությունն անցնում է երկու աշխատանքային խմբերի միջև, առաջին աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում անվտանգության  և կայունության հարցերը, երկրորդում՝ Աբխազիայում և Ցխինվալիում տիրող դրությունը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյունից, ինչպես նաև բռնի տեղահանվածների և փախստականների սեփական տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցերը:

Բանակցությունները տարվում են  ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ՝ Վրաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:

Թողնել պատասխան